
Ֆրանսիան կարող է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը. Ֆրանսուա Օլանդ

Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը՝ չնայած նրան, որ բրիտանական խորհրդարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է մասնակցի հակամարտությանը.
«Յուրաքանչյուր երկիր ունի ինքնիշխան իրավունք մասնակցելու կամ չմասնակցելու համար գործողությանը: Դա վերաբերում է ինչպես Մեծ Բրիտանիային, այնպես էլ՝ Ֆրանսիային»:
Սրանից առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ Լոնդոնը չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությանը: