Բաժիններ՝

Ակտիվիստը` Շուշան Պետրոսյանին. Եթե ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին և խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի ասածները հիմարություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոմիտաս 5-ի ակտիվիստներից Շողիկ Մելքումյանը, ով ենթարկվել էր ոտնձգության ոստիկանի կողմից: «Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին և խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»,- ասել է Շողիկ Մելքումյանը՝ հավելելով, թե իր իրավաբանների հետ կքննարկի, թե ինչ անել, հրավիրել ասուլիս և պատասխանել Շուշան Պետրոսյանի՞ն, թե՞ ոչ:  Նա նշել է, որ բոլոր լրատվամիջոցներում անընդհատ նույն նկարն է, տեսել է նաեւ ոստիկանի մեկնաբանությունը, այնքան է զայրացել այս ամենից, որ նույնիսկ համակարգչին մոտ չի գնացել և չի ցանկանում ոչինչ իմանալ: «Համենայն դեպս, այս ամբողջ աղմուկը ես չեմ բարձրացրել, ես քնեցի, արթանացա, այս ամեն ինչը արդեն բուռն քննարկումների առիթ էր տվել»,- ասել է Շողիկ Մելքումյանը:

Նրա խոսքով՝ իրեն զարմացնում են այն մեկնաբանություները, թե «իբր աղջկան լավ էլ դուր է գալիս, ոչինչ չի անում և այլն»: Շողիկի համար հասկանալի է, որ դա  ոստիկանի մտերիմներն են անում: «Ես ասել եմ, որ ես չեմ զգացել դա, չի բացառվում, որ նա ինձ չի էլ համբուրել, կարող է և շրթունքներն է կպել, չեմ կարող դա ասել, ամեն դեպքում, եթե տեսախցիկը ֆիքսել է, ես ինքս շատ զարմացած եմ, որովհետևւ այդ օրը ամբողջ օրը, երբ ինքը շատ հոգատար շրջում էր կողքս, ես մտածում էի, որ ոչ, ամեն դեպքում ոստիկանները լավ են տրամադրված, իրենց մեջ լավ մարդիկ էլ կան, բայց երբ երեկոյան տեսա` նույն ոստիկանն է, այնքան հիասթափված էի, որ ես ինչ էի մտածում իր մասին, իսկ իրականում ինչ էր ինքը թույլ տվել իրեն: Եթե նույնիսկ դա համբույր չէր, ապա ինքը իրավունք չուներ այդքան մոտենար ինձ»,- ասել է նաը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս