Ադրբեջանը մտադիր է հետևողականորեն ինտեգրվել Եվրոպական տնտեսական տիրույթում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է հետևողականորեն ինտեգրվել Եվրոպական տնտեսական տիրույթում: Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպանատունը (նաև ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչություն) հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևն օգոստոսի 28-29-ին մի շարք համաձայնագրեր է ստորագրել իր պաշտոնական այցի շրջանակներում:

Մուսթաֆաևը միաժամանակ հանդիսանում է եվրոինտեգրման գծով պետհանձնաժողովի նախագահ: Լուրջ մտադրությունների մասին է վկայում այն փաստը, որ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակային ծրագրի մեկնարկի համարԵՄ-ը հատկացրել է 19.5 միլիոն եվրո:

Համապատասխան միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու Շահին Մուսթաֆաևը: Այցի շրջանակներում Մուսթաֆաևը հանդիպել է նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի գծով հանձնակատար Սլիմ Կալասի և Եվրոպական զարգացման բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ:

Մուսթաֆաևը մանրամասն իրազեկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասին և մասնավորապես Եվրոպական ողջ տնտեսական տիրույթի համար «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նշանակության մասին:

Տեսանյութեր

Լրահոս