
Մինչև 2100 թվականը Գրենլանդիան կարող է ծածկվել անտառներով. դանիացի գիտնականներ

Global Science պարբերականի փոխանցմամբ՝ դանիացի գիտնականները կարծում են, որ կլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել մինչև 2100 թվականը Գրենլանդիայի զանգվածային կանաչապատմանը: Ներկայումս կղզում աճում է միայն չորս ծառատեսակ, ինչը բնորոշ է տվյալ տեղանքի համար:
Դրանք գերազանցապես աճում են կղզու հարավային հատվածում: Աշխարհի ամենաքիչ բնակեցված երկրի տարածքի ¾-ը պատված է սառցադաշտերով: Հետազոտությունների համաձայն, գլոբալ տաքացման սպասելի մակարդակը Գրենլանդիայում կարող է նպաստել նրան, որ կղզում կարող է աճել ու ծաղկել հյուսիսամերիկյան ու եվրոպական ծառերի ու թփուտների 44 տեսակ:
Ֆլորայի այդ վերակազմավորումը կարող է իր ազդեցությունն ունենալ Գրենլանդիայի ողջ բնապահպանական համակարգի վրա՝ հանգեցնելով արկտիկական կենդանիների ու բույսերի անհետացմանը: Մյուս կողմից էլ Գրենլանդիայում կարող են ի հայտ գալ կոմերցիոն զգալի հնարավորություններ՝ կապված գերազանցապես զբոսաշրջության, ինչպես նաև անտառնտեսության ու գյուղատնտեսության հետ: