
Արգիշտի Կիվիրյանը իր ցուցմունքը գրավոր կուղարկի. նա բացարկ է հայտնել քննիչին

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Կիվիրյանը հայտարարել է, որ «վերևում» չհամաձայնվեցին, որպեսզի իր երեսուն փաստաբանները իր հետ մասնակցեն հարցաքննությանը, այդ պատճառով և նկատի ունենալով այլ ապօրինություններ, Կիվիրյանը բացարկ է ներկայացրել քննիչ Լևոն Մելքոնյանին:
«Այս պայմաններում ես իմ ցուցմունքը գրավոր կուղարկեմ իրենց, որովհետև իրենք մինչ օրս չեն ձեռնարկում որևէ գործողություն, որպեսզի բացահայտվի իմ դեմ բռնարարք արած, այսինքն` այդ փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, այսինքն` ակնհայտ է, որ իրականացվում է միակողմանի գործողություն, որը կարելի է որակել որպես հետապնդում»,-ասել է Արգիշտի Կիվիրյանը:
Այն, որ իրեն չեն թույլատրել երեսուն փաստաբանով գնալ հարցաքննության, Կիվիրյանն ասել է, որ նախաքննական մարմինը համառորեն չի ցանկանում ընկալել օրենքի պահանջները:
Մանրամասները կարդացեք այստեղ՝