Բաժիններ՝

Պարզվել է Հյուսիսային պողոտայի երաժիշտ Գևորգի մորը հարվածողի ինքնությունը

asekose.am-ի փոխանցմամբ՝ պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը: Կայքի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է. «Պարզվել է հարվածողի ինքնությունը` 1995թ. ծնված Ա. Գ.»:  Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-երեկոյան Հյուսիսային պողոտայում երաժշիտ Գևորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գևորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: Գևորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գևորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն, սակայն այդ տղաները հարվածել են նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս