
ՀՆԱ-ի աճը զրոյական է

Հայաստանի տնտեսության վիճակը որքան էլ փորձում են վարդագույն գույներով ներկայացնել, իրականում վիճակը խիստ անհանգստացնող է, եթե չասենք անկումային: Խնդիրն այն է, որ տարվա այս եռուն շրջանում համախառն ներքին արդյունքի աճը 0-ական է: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրորդ եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը՝ 900 մլրդ 746.3 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելի է ընդամենը 0.6%-ով:
Մինչդեռ, առաջին եռամյսակում ՀՆԱ տարեկան աճը 7.5% էր, մոտավորապես այնպես, ինչպես հանձնարարել-կարգադրել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Սա բավականին տարօրինակ է, և կամ նշանակում է, որ իր նկարչական շնորհքով ու վերադասին գոհացնելու ձգտումով հայտնի ԱՎԾ-ն վատ է կատարել «տնային աշխատանքը», կամ էլ մեր տնտեսության իրական վիճակն այնքան ողբալի է, որ անգամ վիճակագիրները չեն կարողացել նորմալ աճ ցույց տալ։