Բաժիններ՝

Թուրքիան համալրում է հակագազի իր պաշարները՝ կապված Սիրիայի հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան գտնվում է մարտական պատրաստության վիճակում՝ կապված Սիրիայի հետ ընդհանուր սահմանից հնարավոր քիմիական հարձակման սպասումների հետ:

Ելնելով դրանից՝ Թուրքիան համալրում է սննդամթերքի ու հակագազի իր պաշարները: Այս մասին հայտնել է Անկարայի կառավարության Ճգնաժամային կենտրոնի ղեկավարությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Սիրիային սահմանակից 7 շրջանների սահմանների երկայնքով բնակչության պաշտպանության համար պատրաստվել են հատուկ բունկերներ:

Բացի այդ, քիմիական զենքի գծով 100 մասնագետից բաղկացած խումբն ուղարկվել է սահմանամերձ գոտի՝ հետազոտելու համար քիմիական նախկին հարձակումների ցուցիչների առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031