
Հայտնաբերվել է օձ

Օգոստոսի 31-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են մոտ 130սմ երկարությամբ օձ և տեղափոխել անվտանգ տարածք :