
Անշարժ գույքի շուկան փոքր-ինչ աշխուժացել է

Այս տարվա հուլիսին ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում իրականացվել են 17,226 գործարքներ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 2.2 %-ով, իսկ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 22.6%-ով:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Երևանում 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ վաճառվել է 21.7%-ով ավելի շատ բնակարան, իսկ 2012 թ. հուլիսի համեմատ՝ 30.9%-ով: Անցած 1 ամսում բնակարանների շուկայական գներն աճել են 0.04%-ով:
Մարզերում նույնպես ակտիվություն է դիտվել. հուլիսին հունիսի համեմատ բնակարանների վաճառքն ավելացել է 27.2%-ով, իսկ 2012 թ. հուլիսի համեմատ՝ 14%-ով: Այս դեպքում նույնպես գնային փոփոխությունը շատ քիչ է՝ 0.06%: