Բաժիններ՝

Հայ ծրագրավորողների բաց նամակը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին

Հարգելի պարոն Ջավադյան,

Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան: Փոխարենը փոստային առաքումով 2-3ամսվա ընթացքում ուղարկվում է Citibank-ի չեկ, որը հայկական բանկերը հրաժարվում են կանխիկացնել, նրանցից մեկն էլ կանխիկացնելու համար պահանջում է, որ առնվազն 1 տարի լինես իրենց բանկի հաճախորդ: Այս պայմանը բավարարող երջանիկ այցելուն ստիպված է ևս 1-2 ամիս սպասել և ահռելի միջնորդավճար վճարել գումարը ստանալու համար: Մինչդեռ հասարակ բանկային փոխանցումը կտևեր ընդամենը 1օր:

Մենք` հայաստանցի երիտասարդ ծրագրավորողներս, Ձեզ խնդրում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկեք Google-ի հետ բանակցելու և այս խնդիրը լուծելու համար:

Դա հնարավորություն կստեղծի որպեսզի արտասահմանից Հայաստան լուրջ փողեր ներհոսեն, կօգնի ծրագրավորողներին կայանալ և զարգանալ Հայաստանում և որոշ չափով կկրճատի լավ մասնագետների արտագնա աշխատանքը:

Հ. Գ. Ոչ պակաս կարևոր խնդիր է և ամոթ է մեր երկրի համար, որ 2013թ-ին մենք չենք կարող նորմալ օգտվել նաև PayPal համակարգից:

Հայ ծրագրավորողներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս