Պատգամավոր Մուրադ Մուրադյանն իր ավտոմեքենան լիցքավորում է գաղտնի, անօրինական գազագլանատակառներից

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր ՀՀ ԱԻՆ ՔԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները՝ պետ Ավետիք Մկրտչյանի գխավորությամբ, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ նշված հասցեում հայտնաբերել են, թե ինչպես է ապօրինի լիցքավորվում Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Camry-ի վարորդը փորձում էր խոչընդոտել նկարահանումներին, իսկ գազալիցքավորող երիտասարդն էլ սկզբում փորձում էր չենթարկվել տեսչության աշխատակիցներին:

Murad01 Murad54 Murad5

Այդ երիտասարդները հայտնում էին, որ տարածքը, ЗИЛ մակնիշի մեքենան, ինչպես նաև՝ պատգամավորական համարանիշներով Toyota Camry-ն իրենց անձնական մեքենաներն են և իրենք, ինչպես Հայաստանում գործող այլ գազալցակայաններում է գործում այդ ամենը, ադպես էլ անում են այստեղ: Գ. Շամշյանը հայտնում է, որ Toyota Camry-ն սպասարկում է ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս