Բաժիններ՝

Արտակարգ միջադեպ Կենտրոնի դատարանում (տեսանյութ)

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, այսօր  արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությա դատարանում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց  գործով նիստի ընթացքում, ամբաստանյալ  Արթուր Պետրոսյանի մայրը,  տիկին Լալան,  պլաստիկ շիշ է շպրտել  մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո և դահլիճում մեծ իրարանցում է սկսվել: Կարգազանց կնոջը հանգստացնելու և վերջինիս դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանքեր են պահանջվել:

Մեղադրող դախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում  Արթուր Պետրոսյանի  համար առաջարկել էր  15, իսկ նրա կնոջ՝  Ալլա  Մախովայի համր 10 տարվա ազատազրկում:

Մանրամասները՝ Yerkir.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս