Բաժիններ՝

Արմեն Երիցյանը դժգոհ է իր աշխատավարձի չափից և հույս ունի, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները կվերանայեն այն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր Շիրակում պատասխանել է ԳԱԼԱ-ի մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով կադրերի մասին՝ նա նշել է, որ կադրերի խնդիր կա, որն  ինչ-որ տեղ կապված է նաև աշխատավարձի հետ»:

Այսինքն` դուք համամի՞տ եք, որ համակարգում սահմանված աշխատավարձերի չափերը քիչ են և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ ԳԱԼԱ-ի այս հարցին նախարարը պատասխանել է. «Իհարկե քիչ է, որովհետև 100-110 հազար կամ 90 հազար դրամը ես գտնում եմ, որ քիչ է, որովհետև մեր տղաներն իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերում են, փրկում են մարդկանց, էն մարդկանց, ում չեն ճանաչում, չգիտեն ով է, գտնում եմ, որ մեր Կառավարությունը, մենք էլ մի քիչ կհարստանանք, և մեր աշխատավարձը կբարձրանա»,-նշել է Արմեն Երիցյանը: Որպես նախարար` Դուք գո՞հ եք Ձեր աշխատավարձից, այն հերիքո՞ւմ է անհրաժեշտ ծախսերը հոգալու համար  հարցերին նախարարն արձագանքել է. «Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:

Ամբողջական հրապարակումը՝ ԳԱԼԱ-ի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս