Բաժիններ՝

Շենավանի գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Մասնավորապես` Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:

Հ.Սիմոնյանը նաև նշել է, որ Ա.Մկրտչյանը գյուղապետարանի բյուջեից անապահով ընտանիքների համար դուրս է գրել գումարներ, սակայն դրանք բաժանել ապահովված ընտանիքներին` նախկինում նրանցից վերցրած իր պարտքի դիմաց:

Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արմավիրի բաժինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031