Բաժիններ՝

Երևանի մի շարք շրջաններում վթարի պատճառով ջուր չի լինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների, Բագրատունյաց, Մայիսի 9-ի, Մուսաելյան, Պատկանյան, Օդեսայի, Դոդոխյան, Գ.Նժդեհ, Արագածի, Արտաշիսյան, Մանանդյան, Սարգսյան, Ֆրունզե, Եղբայրության, Գորգագործների, Գործարանային, Ղարիբջանյան, Հ.Հովհաննիսյան, Շիրակի, Շարուրի, Արարատյան, Շևչենկո, Նիզամի, Բայդուկով, Լապիդևսկի փողոցների, Մանթաշյան, Տարոնցի և Թադևոսյան փողոցների ու նրբանցքների, Վերին Շենգավիթ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Իսկ հուլիսի 13-ին ժամը 09.00 – 22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։