Բաժիններ՝

Կասյան փողոցում բախվել են ՃՈ ոստիկան ծառայողական մեքենան ու Hyundai մոտոցիկլը

Այսօր Կասյան փողոցում՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մասնաճյուղի դիմաց բախվել են ճանապարային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից վարած Toyota Carolla մակնիշի 512 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենան և քաղաքացու վարած Hyundai մակնիշի մոտոցիկլը: Ինչպես նշված վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայրում հավաքվածները բաժանված են 2 մասի, որոնց մի մասը պնդում է, որ մեղավորը մոտոցիկլավարն է, իսկ մյուս մասն էլ մեղադրում է ճանապարհային ոստիկանին: Թե ո՞վ է վթարի մեղավորը, դա պետք է պարզվի ՃՈ հետաքննչական բաժնում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031