Hetq.am առցանց լրատվամիջոցի՝ «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր Դատախազություն, որն էլ իր հերթին՝ գործն ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Հիշեցնենք, որ լրատվամիջոցը ծավալուն հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության երեք բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, Արարատյան […]
Վանաձորում 5 պոլիկլինիկա կա (առողջության առաջնային կենտրոն), 1 բժշկական կենտրոն, 1 ինֆեկցիոն հիվանդանոց և 1 նյարդահոգեբանական դիսպանսեր, որոնք բոլորը ՓԲԸ-ներ են:
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում այս օրերին Առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում: Պատճառը հարևան Վրաստանում կարմրուկի համաճարակն է:
Google-ը վաստակել է 4.61 մլրդ, երեք անգամ ավելի շատ, քան 2011 թվականին: Փորձագետները կարծում են, որ որոնման համակարգի եկամուտը 2013 թվականին կարող է աճել 2 անգամ` հասնելով 8.85 մլրդի:
Հունիսի 14-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 219 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ:
Ջրաշենցիները պատմում են, որ ուրվականն ունի բարձր հասակ, մորուք, հագին սև շորեր են, ձեռքին գրեթե միշտ քար է պահում, իսկ շալակին պարկ կա: Ուրվականը գյուղի բնակելի տարածք է մտնում կեսգիշերին մոտ: Պատուհաններն է թակում, տանիքներ բարձրանում և տարօրինակ ձայներ հանում:
Ընդհանրապես, ծառայության աշխատանքն այս տարվա ընթացքում կարելի է բնորոշել որպես «ընդհատակյա»: Բացի պատվիրված ստուգումներից ու բացահայտումներից, ՍԱՊԾ-ն որևէ այլ առումով մինչ այս աչքի չի ընկել:
«Հավատի և վստահության այսպիսի ցածր մակարդակով մենք երբեք հետ չենք բերի Արարատն ու Վանա լիճը, Կարսն ու Արդահանը, Մուշն ու Սասունը»,- գրել է Լևոն Մարտիրոսյանը
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հունիսի 20-ին՝ ժամը 10.00-17.00-ը բաց դռների օր կանցկացնի, որը նվիրված կլինի Հայաստանում Ամերիկյան խորհուրդների գործունեության 20 ամյակին:
«Արմավիայի» տնօրենը պնդում է` ամեն օր աշխատավարձ տալիս ենք, իսկ աշխատակիցներն էլ հակառակն են ասում
Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի մասնակից թիմը` X-rift-ը, որի որպես մրցանակ կստանա 10 000 դոլար:
Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք ափսոսանք են հարուցում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Լոռու մարզի ՀՀ ԱԻՆ վերանորոգման վարչության աշխատակիցներին` Հրաչիկ Հայկազի Անտոնյանին, Սեյրան Ավետիքի Ղարաքեշիշյանին, Համլետ Սեդրակի Ամիրխանյանին և Հարություն Գառնիկի Փենինյանին…
Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրախորհրդարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բավարարին մոտ:
Եվրախորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել Ռուսաստանում իրավական իրավիճակի մասին:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն շնորհակալական նամակ է ստացվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, որտեղ մասնավորապես ասված է.
«Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու բացումը պետք է տեղի ունենար դեռ անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերին: Արդեն անցել է 7-8 ամիս, սակայն ազատ տնտեսական գոտու գաղափարը դեռևս կյանքի չի կոչվել:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը կտրականապես դեմ են հանդես գալիս, որ վրացի մարզիկները մասնակցեն 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին:
«Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ»,- ասել է գործադիրի ղեկավարը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման» հանձնաժողովը սկսել է որակավորման ստուգման անցկացման աշխատանքները։
Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է մի օրինագիծ, որի համաձայն, երկրի բարձրագույն պաշտոններում կարող են նշանակվել երկքաղաքացիություն ունեցող անձինք:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առիթով, հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց բանկի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, անցած տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր՝ ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի բանկերի առաջին տասնյակում:
Դա նմանատիպ առաջին դեպքն է 2006 թվականից հետո, երբ բեռնարգելք դրվեց ռուսական շուկայում վրացական գինու հայտնվելու վրա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 16-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի…
Դա տվյալ ձևաչափի արդեն երկրորդ նկատելի հաջողությունն է:
Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.36%-ով կամ շուրջ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 500 հազար դոլար։