«Արմավիայի» նախկին աշխատակիցներին էլի «ցրեցին» (տեսանյութ)
Այսօր «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ կրկին հավաքվել էին նախկին աշխատակիցները` ինժեներատեխնիկական անձնակազմն ու օդաչուները, որոնք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, ինչպես որ խոստացել էին ընկերության ղեկավարները: Եւ չնայած խոստումներին, այս անձնակազմից ոչ ոք այդպես էլ աշխատավարձ չստացավ: Aravot.am-ի հետ զրույցում «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլույանը վստահեցրեց, որ աշխատավարձերի պարտքներն աստիճանաբար մարվում են. «Մենք խոսք էինք տվել, որ աստիճանաբար պետք է սկսվեն մարվել, մենք մեր խոստումը կատարել ենք` սկսել ենք մարել: Եթե հարցնեք նախկին աշխատողներից կհամոզվեք` պրոցեսը գնում է»: Հարցին` կոնկրետ այսօր մարդիկ հավաքված են, քանի՞ ամսվա աշխատավարձ կմարվի, պարոն Բելլույանն ասաց` «Հաշվապահությունից ճշտեք, ստույգ թիվ չեմ կարող ասել: Ամեն օր էլ աշխատավարձեր տրվում են` մի օր շատ, մի օր քիչ»:
Տեսանյութը կարող եք դիտել Aravot.am-ի կայքում