Փանջիկիձեն ողջունել է առաջիկայում ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի դյուրացման մասին Կարասինի հայտարարությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ողջունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի երեկվա հայտարարությունը՝ կապված Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հետ.

«Դա Աբաշիձե-Կարասին բանակցությունների արդյունքն է: Դա տվյալ ձևաչափի արդեն երկրորդ նկատելի հաջողությունն է (նկատի է առնվում վրացական գյուղմթերքի վերադարձը ռուսական շուկա): Կարծում եմ, որ արված հայտարարությունը իսկապես կիրագործվի, և Վրաստանի քաղաքացիների համար ավելի կհեշտանա Ռուսաստան մեկնելը»:

Նշվում է, որ Կարասինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում մշակել Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր՝ թեև դեռ վաղ է խոսել դրա ամբողջովին վերացման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930