
ԱՄՆ-ը, ՌԴ-ը և Ֆրանսիան համատեղ հայտարարություն են անելու՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հանդիպելու են հունիսի 17-18-ին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G-8-ի գագաթաժողովի շրջանակներում:
Նախագահները պլանավորել են բանակցությունների արդյունքներով ստորագրել երեք փաստաթուղթ: Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածելու՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ.
«100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինն ու Օլանդը (Ֆրանսիայի նախագահ) հայտարարություն են անելու Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը հանդիսանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ: