Բաժիններ՝

Վրաստանում կարող են նախագահին թույլատրել ունենալ երկքաղաքացիություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է մի օրինագիծ, որի համաձայն, երկրի բարձրագույն պաշտոններում կարող են նշանակվել երկքաղաքացիություն ունեցող անձինք:

Գործող սահմանադրությամբ դա արգելված է: Բյուրոյի արած այսօրվա փոփոխությունների հաստատման դեպքում երկրի հիմնական օրենքից կվերանա հետևյալ արտահայտությունը.

«Նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի պաշտոնները կարող է զբաղեցնել միայն Վրաստանի այն քաղաքացին, ով միևնույն ժամանակ չի հանդիսանում այլ երկրի քաղաքացի»:

Այդ կետը 1995 թվականից գործող Սահմանդրության մեջ հավելվել է 2010 թվականին խորհրդարանի հաստատած սահմանադրական ուղղումներով և ուժի մեջ է մտել 2011 թվականին:

Նոր օրինագծի հեղինակները պարզաբանում են, որ ներկայիս փոփոխությունները պայմանավորված են պաշտոնատար անձանց, այդ թվում նաև նախագահի, պատգամավորների ու խորհրդարանի նախագահի, վարչապետի ու նախարարների ոչ հավասար իրավական դրությամբ, ինչի պատճառը նրանց քաղաքացիական տարբեր կարգավիճակներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս