Բաժիններ՝

Google-ին և Facebook-ին բաժին է ընկնում բջջային գովազդից ստացվող եկամտի 70%-ը

Google և Facebook ընկերութունններին բաժին է ընկնում շարժական սարքերի համար նախատեսված գովազդի 70%-ը: Ավելի կոնկրետ՝ որոնողական համակարգին բաժին է ընկնում 56%-ը, իսկ սոցցանցին` 13%-ը: Անցնող տարվա ընթացքում, ըստ eMarketer գործակալության հաշվետվության` բջջային գովազդի համար ներդրվել է ընդամենը 8.8 մլրդ դոլար:

Google-ը վաստակել է 4.61 մլրդ, երեք անգամ ավելի շատ, քան 2011 թվականին: Փորձագետները կարծում են, որ որոնման համակարգի եկամուտը 2013 թվականին կարող է աճել 2 անգամ` հասնելով 8.85 մլրդի:

Facebook-ի արդյունքներն ավելի համեստ են: 2013 թվականին Մարկ Ցուկերբերգի ընկերությունը, որը 2 տարի առաջ դեռևս չէր զբաղվում բջջային գովազդով, կարող է վաստակել դրա միջոցով 2 մլրդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս