Բաժիններ՝

Ջրաշեն գյուղում ուրվական է շրջում

alttv.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքը, արդեն մեկ շաբաթ է, քուն ու դադար չունի: Երեկոյան կանայք և երեխաները վախենում են տանից դուրս գալ, իսկ տղամարդկանց ոչ մի կերպ չի հաջողվում բռնել ուրվականին: Ջրաշենցիները պատմում են, որ ուրվականն ունի բարձր հասակ, մորուք, հագին սև շորեր են, ձեռքին գրեթե միշտ քար է պահում, իսկ շալակին պարկ կա: Ուրվականը գյուղի բնակելի տարածք է մտնում կեսգիշերին մոտ: Պատուհաններն է թակում, տանիքներ բարձրանում և տարօրինակ ձայներ հանում: Մի քանի օր առաջ ուրվականին ջրաշենցիները նկատել են գյուղի կենտրոնում կիսակառույց շինություն մտնելիս, բայց բռնել նրանց չի հաջողվել: Իսկ նախօրեին տեսել են միջհամայնքային ճանապարհին:

Մինչև փորձել են բռնել, ուրվականը բարձրացել է հարևանությամբ գտնվող բլուրը: Ջրաշենցիներին մինչև գիշերվա ժամը 02:00-ը այդպես էլ չի հաջողվել բռնել նրան, սակայն տարբեր կողմերից լսել են նրա տարօրինակ ձայները: Ըստ ջրաշենցիների, հիմա ուրվականը կարող է բլուրի քարանձավներից մեկում թաքնված լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս