
Ռուսաստան է ուղարկվել վրացական գինու առաջին խմբաքանակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Դուգլաձե գինու ընկերություն» գինեգործական ընկերությունն այսօր Ռուսաստան է ուղարկելու գինու առաջին խմբաքանակը: Դա նմանատիպ առաջին դեպքն է 2006 թվականից հետո, երբ բեռնարգելք դրվեց ռուսական շուկայում վրացական գինու հայտնվելու վրա:
Վրացական ընկերության տնօրենը հայտարարել է, որ երկու մեքենայով Ռուսաստան է ուղարկվել 30.000 շիշ գինի: Ավելի վաղ նույն ընկերությունը հայտարարել էր, որ պլանավորել է օրական Ռուսաստան ուղարկել գինով բեռնված 2-3 մեքենա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ռուսաստան էր ուղարկվել վրացական կոնյակի առաջին խմբաքանակը: