Հայաստանում անցկացվող մոբայլ հավելվածների մրցույթի հաղթողն արդեն հայտնի է
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ, որի արդյունքներն արդեն հայտնի են: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի մասնակից թիմը` X-rift-ը, որի որպես մրցանակ կստանա 10 000 դոլար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար Մարիամ Դավթյանը` նշելով, որ թիմը բավական հետաքրքիր հավելված էր ներկայացրել:
«Նրանք ներկայացրել էին մի խաղ, որի հերոսներին կարելի է «կապել» իրական կյանքում ապրող մարդկանց հետշարժական սարքի մեջ գտնվող տեսախցիկով, և ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում իրական կյանքում, այն արտացոլվում է նաև խաղում»,- ասաց Մ. Դավթյանը: Նրա խոսքով` հաղթող թիմը պատրաստվում է ավարտին հասցնել իր նախագիծը, իսկ այնուհետև ստեղծել ընկերություն:
Մ. Դավթյանի տեղեկացմամբ, ԱՊՀ մյուս երկրների մասնակիցները, ովքեր հաղթել են իրենց երկրների տեղական մրցույթներում, կստանան 500 դոլար: Այդ երկրների թվում ենՈւկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Վրաստանը և Հայաստանը:
Տեղեկացնենք, որ մրցույթը կազմակերպել են mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Nokia-ի, infoDev-ի և Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ: