![](/banners/BeFunky-design.jpg)
Բաց դռների օր` Ամերիկյան խորհուրդների գրասենյակում
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/20th-Anniversary-Open-House-Invitation-1-300x212.jpg)
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հունիսի 20-ին՝ ժամը 10.00-17.00-ը բաց դռների օր կանցկացնի, որը նվիրված կլինի Հայաստանում Ամերիկյան խորհուրդների գործունեության 20 ամյակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան խորհուրդների Education USA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը: Նրա խոսքով`ամեն աշխատանքային օր հասարակության տարբեր շերտերի համար իրենք միշտ բաց և հասանելի են, և ունենում ենք տարբեր այցելուներ, ովքեր հետաքրքրված են Ամերիկյան խորհուրդների գործունեությամբ, սակայն այս անգամ այսպես ասած ավելի մասսայական այցելություն է սպասվում:
«Միջոցառման ժամանակ մարդիկ հնարավորություն կունենան ծանոթանալ մեր տարբեր ծրագրերի կոորդինատորներին, կկարողանան իրենց հարցերն ուղղել նրանց և ավելի մանրամասն տեղեկանալ արդեն իրականացվող և նաև գալիք ծրագրերին, ինչպես նաև այն ամենին, թե ինչպես կարելի է մասնակցել այդ ծրագրերին»,- ասաց Շ. Աբովյանը` նշելով, որ բոլոր ցանկացողների համար իրենց դռները բաց են:
Նշենք նաև, որ այդ օրը երեկոյան Ամերիկյան խորհուրդներում սպասվում է նաև ընդունելություն, որին կմասնակցեն հյուրեր ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից տարբեր պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: