Բաժիններ՝

Մինչև քրեական գործի ավարտը ՎՊ-ը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առիթով, հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Ելնելով վերը նշվածից, ՀՀ Վերահսկիչ պալատը մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից:

Այս մասին ասված է Վերահսկիչ պալատի քիչ առաջ տարածած հայտարարության մեջ:

ՀՀ ՎՊ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հունիսի 13-ին նիստերում՝ ՀՀ ՎՊ 2012 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում, բազմաթիվ հարցադրումներ են հնչել ՀՀ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերաբերյալ: Բացի այդ՝ «իրականության չհամապատասխանող բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին նաև մամուլում, ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից»:

Հիշեցնենք, որ այս ծրագրի հետ կապված ՎՊ եզրակացությունների վերաբերյալ տարասկուսանք է հայտնել նաև Համաշխարհային բանկը։ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին հասցեագրված նամակում Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին նշել էր, ՎՊ տվյալները հակասում են իրենց սեփական հետազոտությունների արդյունքներին: Նամակում նաև նշվում էր, որ այս ծրագրի հետ կապված ՎՊ պաշտոնական կայքում հրապարակված զեկույցը զարմանք է առաջացրել Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների մոտ, ուստի վերջիններս խնդրել են Ի. Զաքարյանին համատեղ ուսումնասիրություն անցկացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս