Բաժիններ՝

Օդանավակայանը շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների նախարարությանը

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն շնորհակալական նամակ է ստացվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, որտեղ մասնավորապես ասված է.

Հարգելի պարոն նախարար,

Ընդունեք, խնդրեմ, մեր խորին հարգանքների հավաստիքը:

Սույնով ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատին, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերին և անձամբ Ձեզ` ս/թ հունիսի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանի հին VIP շենքի տանիքի փլուզման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի ժամանակ արագ արձագանքման, օպերատիվ և արդյունավետ կերպով կազմակերպված վթարավերականգնողական աշխատանքների համար:

Հարգանքով`

Մարսելո Վենդե
գլխավոր մենեջեր
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս