Վրաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ․ Պապուաշվիլի
Վրաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ, քանի որ նման սցենարը չի ծառայում երկրի ազգային շահերին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նա նշել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև լարվածությունը կարող է օգտակար լինել Եվրամիության որոշ երկրների համար։
«Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ մեր», – ասել է Պապուաշվիլին։
Նա նաև նշել է, որ Վրաստանը մտադիր չէ միանալ Եվրամիությանը, եթե Բրյուսելը չփոխի իր արտաքին քաղաքականությունը։ Պապուաշվիլին Բրյուսելի արտաքին քաղաքականությունը որակել է որպես «առողջ բանականությանը հակասող» և ընդգծել, որ նույնիսկ Իսլանդիան վերջերս կայացած հանրաքվեի ժամանակ հրաժարվել է բանակցել ԵՄ անդամակցության շուրջ, քանի որ «բոլորը կորցրել են հավատը կազմակերպության նկատմամբ»։

