Բաժիններ՝

Երկաթուղին նույնպես շնորհակալ է ԱԻՆ-ին

Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը` թունելներում թափված քարերը հեռացնելու գործում։ Այսօր նախարարություն երախտագիտական նամակ է ստացվել երկաթուղու ղեկավարությունից, որտեղ մասնավորապես ասված է.

Հարգելի պարոն նախարար,

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Լոռու մարզի ՀՀ ԱԻՆ վերանորոգման վարչության աշխատակիցներին` Հրաչիկ Հայկազի Անտոնյանին, Սեյրան Ավետիքի Ղարաքեշիշյանին, Համլետ Սեդրակի Ամիրխանյանին և Հարություն Գառնիկի Փենինյանին` Վանաձոր ուղեմասի հրաձգարանում թունելների ճակատամուտքերը և լանջերը գնացքների անվտանգությանը սպառնացող քարերից մաքրելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Մենք բարձր ենք գնահատում նրանց բարեխիղճ աշխատանքը, բարձր վարպետությունը, դրսևորված նախաձեռնությունը և լավ արդյունքներն աշխատանքի կազմակերպման գործում:

Հարգանքով`

Ս. Վալկո 
գլխավոր տնօրենի ժ/պ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս