Աշխարհի ամենաթանկ սպորտային Ferrari ավտոմեքենան 250 GTO-ն է
ԱՄՆ-ի ավելի քան 25 հազար քաղաքացիներ ստորագրել են «Աստղային պատերազմները» ֆիլմի` սուպերլազերով հագեցած «Մահվան աստղերի» ռազմական տիեզերակայանի նմանությամբ տիեզերակայան կառուցելու համար թույլտվություն հայցող դիմումը:
Ամերիկյան TrackingPoint ընկերությունը CES 2013 ցուցահանդեսին ներկայացրել է կոմպյուտերիզացված դիպուկահար համալիրը, որը կոչվում է Precision Guided Firearm (PGF)։
Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արտաշես Մկոյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով՝ զրկվելով կազմակերպական-տնօրինչական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենայի արտադրությունն արժեցել է մոտ 1 մլրդ եվրո: Լիմուզինը ստացել է ЗиЛ 4112Р անվանումը: «Զիլ» գործարանում ՌԴ նախագահի համար նախատեսված ավտոմեքենայի նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 2004 թվականին:
Եթե ներկայացնենք իշխանությունը՝ որպես մի աթոռ, ընդդիմությունն այդ աթոռի ոտիկներից մեկն է: Եթե ոտիկներից մեկը հանվի, և եթե ընդդիմությունը չմասնակցի այդ միջոցառմանը, խեղկատակությունը կտապալվի, հանդիսատեսներ, մասնակիցներ չեն լինի:
Ծրագրային ապահովմամբ զբաղվող Wipro ընկերության սեփականատեր Ազիմ Պրեմջիի համար շաբաթվա վերջը հաջող դասասվորվեց։ Հնդիկ գործարարի կարողությունը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, ավելացել է 1.03 միլիարդ դոլարով՝ արժեթղթերի թանկացման հաշվին։
Վաղը՝ 2-րդ տուրում կկայանա մրցաշարի կենտրոնական պարտիան. Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ:
Wikivoyage-ը հասանելի է 10 լեզուներով: Ինչպես հայտնել է Wikipedia-ի հիմնադիր Ջիմ Ուելսը, սա կարևորագույն քայլ է ազատ հանրագիտարանի զարգացման համար:
Ինքը՝ Արկադի Սևումյանը, շատ դրական էներգետիկայով մարդ է, ով իսկական ուսումնասիրության աղբյուր է համարում մարդկային զգացմունքը: Նույնիսկ իր ստեղծագործություններում նա կարողանում է որսալ մարդու զգայականությունն ու գույների, պատկերի միջոցով զգացմունքը հուզելու աստիճան դիպուկ վերարտադրել:
Apple ընկերության մարքետինգի տնօրեն Ֆիլ Շիլլերը հերքել է անանուն աղբյուրների կողմից լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, որ ընկերությունը մշակում է iPhone-ի էժան տարբերակներ, որոնք նախատեսված են զարգացող երկրների համար, և որի արժեքը կլինի 99-149 դոլարի սահմաններում:
Marca-ն Մադրիդի «Ռեալի» երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել, որի ընթացքում պարզվել է թե ում կցանկանային իրենց թիմում տեսնել մադրիդիստաները։
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների 10-ամյա որդին՝ Ռոմեոն, նկարահանվել է Burberry նորաձևության տան նոր՝ 2013 գովազդային տեսահոլովակներում: Ըստ People ամսագրի՝ Burberry ընկերության կրեատիվ տնօրեն Քրիստոֆեր Բեյլին ասել է, որ Բեքհեմների որդին իր վրա է գրավել ողջ ուշադրությունը:
Կոկայի տերևները թմրեցնող տարրեր են պարունակում և օգտագործվում են որպես կոկաին թմրամիջոցի արտադրման հումք։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մասին, ով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի մասին նոր պայմանագիր կնքելու ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար, ժամանակ առ ժամանակ տարբեր մուլտֆիլմեր են ստեղծվում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին հաշխարհային ֆուտբոլի լեգենդ կդառնա։
Լեռնիկ Արշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Որոշ տեղեկություններով՝ Ստալինի որոշ արձաններ, որոնք քանդվել են դեռևս խորհրդային տարիներին` «անձի պաշտամունքի» դեմ պայքարի շրջանակներում, կվերականգնվեն Վրաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում, որտեղ շատ քաղաքացիներ դրական են վերաբերվում իրենց մեծ հայրենակցի նկատմամբ:
«Թեև մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել «Եվրատեսիլ» վերադառնալու մասին»,- նշել է Սիրուշոն։
Հունվարի 16-17-ին նախընտրական այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:
Արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին` 2013 թվականի հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:
Ստամբուլի Բաղչըլար թաղամասում անհայտ անձը ձայնային ռումբ է նետել փոքրամասնությունների նկատմամբ ատելություն սերմանող սկանդալային թուրքական «Ենի Աքիթ» թերթի հրատարակչության շենքի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այնուհետև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը:
Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ:
Այսօր` հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղական ու տարածաշրջանային, այլ համաշխարհային մասշտաբի որսորդ է: 2008 թ. նախագահի պաշտոնից հետո աֆրիկյան սաֆարիներում նրա` տասնյակ-հազարավոր դոլարներ արժեցող որսորդության տեսարանները «զարդարում են» էլիտար որսի համաշխարհային պատմությունը:
Նյու-Յորքի Կենտրոնական այգում պահվող թնդանոթը, որն օգտագործվել է ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմի ժամանակ, այսքան ժամանակ եղել է մարտական վիճակում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Սահմանի փշալարերի վրայով Իրանից Հայաստան արտանետված երկու փաթեթ ափիոնը չեն կարողացել գտնել գիշերվա մթության պատճառով: Արդյունքում այն հայտնվել է ոստիկանների մոտ։
Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ ցանկանում է շախմատ խաղալ սովորել և հավելել է, թե արդյո՞ք Լևոն Արոնյանն իրեն չի սովորեցնի:
Գ. Բունիաթյանը 2012թ. փետրվարի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում Վլադիկ Սուրենի Հովհաննիսյանի բնակարանում ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արսեն Հակոբյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչպես նաև կծել է նրա աջ ականջը, որի հետևանքով առաջացել է աջ ականջախեցու վերին-հետին գալարի հարթ եզրերով բացակայություն և դեմքի անջնջելի փոփոխություն, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ: