Բաժիններ՝

Ախ, Նունիկ, Նունիկ

Արդարադատության խորհուրդը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին` 2013 թվականի հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունը, դատավորի 65-ամյակը լրացել է 2012թ. հունվարի 11-ին։ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ դատավոր Նունիկ Պողոսյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031