
Մուլտֆիլմ՝ Տիմոշենկոյի մասին (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մասին, ով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի մասին նոր պայմանագիր կնքելու ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար, ժամանակ առ ժամանակ տարբեր մուլտֆիլմեր են ստեղծվում:
Նա այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում: Իսկ ընդհանրապես նա Խարկովի Կաչանովյան թիվ 54 ուղղիչ գաղութում է իր պատժաչափը կրում: Տեսանյութում ներկայացված մուլտֆիլմը վերնագրված է՝ «Տիմոշենկոյի բանտային արկածները»: