
Forbes. Հնդիկ միլիարդատերը շաբաթը փակեց մեկ միլիարդ դոլարով հարստացած

Forbes Real-Time Billionaires
Ծրագրային ապահովմամբ զբաղվող Wipro ընկերության սեփականատեր Ազիմ Պրեմջիի համար շաբաթվա վերջը հաջող դասասվորվեց։ Հնդիկ գործարարի կարողությունը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, ավելացել է 1.03 միլիարդ դոլարով՝ արժեթղթերի թանկացման հաշվին։
Նշենք, որ Forbes Real-Time Billionaires հավելվածը գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունը իրական ժամանակում։
Նշենք, որ 67-ամ Պրեմջիի կարողությունը գնահատվում է ավելի քան 12 միլիարդ դոլար։ Նա Հնդկաստանի 3-րդ ամենահարուստ մարդն է, իսկ Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 41-րդ տեղը։
Ուրբաթ օրվա անհաջողակը եղել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը։ Նրա կարողությունը նվազել է շուրջ 590 միլիոն դոլարով։