Աշխարհի ամենաթանկ Ferrari-ի արժեքը 41 մլն դոլար է
Աշխարհի ամենաթանկ սպորտային Ferrari ավտոմեքենան 250 GTO-ն է: Այս շքեղ մեքենայի տերն այն հանել է վաճառքի և 41 մլն դոլար է պահանջում իր սուպերքարի համար:
Ավելի քան 50 տարի առաջ է թողարկվել վերջին Ferrari 250 GTO-ն, սակայն մինչ այժմ այն համարվում է էլեգանտության և անկրկնելի ոճի մարմնացում: Այս կլասիկ սուպերքարը յուրաքանչյուր հավաքածուի տիրոջ երազանքն է: Նման ավտոմեքենաները տարեցտարի ավելի ու ավելի են թանկանում: 250 GTO-ի այս մոդելն աշխարհի ամենաթանկ Ferrari-ն է:
Եթե 2012 թվականին այս մոդելի ավտոմեքենան հնարավոր է եղել գնել 33 մլն դոլարով, ապա այս տարվա դեռևս միակ վաճառողը չի պատրաստվում իր մեքենայից հրաժարվել 41 միլիոնից պակաս գումարով:
Ferrari 250 GTO-ի նման թանկ արժեքը միանգամայն տրամաբանական է. դրանից ընդամենը 36 հատ է թողարկվել: Ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3 լիտր է, փոխանցումային տուփը մեխանիկական է (5 աստիճան): Ղեկը` ձախակողմյան: