
Մեսսին լեգենդ է դառնում. Մասկերանո

«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին հաշխարհային ֆուտբոլի լեգենդ կդառնա։
«Մեսսին լեգենդ է դառնում։ Նա դեռ 25 տարեկան է, սակայն նվաճել է այն, ինչ պատմության ընթացքում ոչ ոքի չէր հաջողվել»,- Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 4 «Ոսկե գնդակ» նվաճել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը