Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը տնային կալանքի է ենթարկել երկու անձանց, որոնք կասկածվում են «Московский шелк» ֆաբրիկային պատկանող հանրակացարանի պահակախմբի վրա հարձակվելու մեջ։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Վիքի-գաղափարախոսության հիմքում հաջողակ մարդ և հաջողակ պետություն ձևավորելու դրույթներն են: Պետք է լինես ակտիվ, նախաձեռնող (թե՛ մարդկանց մասին է խոսքը, թե՛ երկրների): Ամենալավ համագործակցության սկիզբը քո մասին քննադատություն լսելն է:
Հայերի կողմից 2012թ. սկզբին ստեղծված «Ишь ты, Масленица» ինտերակտիվ խաղը ներբեռնվել է արդեն 10 հազար անգամ: Հայտնի մուլտֆիլմի և հեքիաթի հերոսներն արդեն ինտերակտիվ կերպով են ներկայանում հանրությանը:
Հարվածի արդյունքում մոտ մեկ տարեկան երեխան դուրս է թռչում մեքենայից և հայտնվում ուղիղ իր ուղղությամբ սլացող մեկ այլ բեռնատարի առջև։
Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է տանել աշխատանք հանրության և իշխանության ներկայացուցիչների հետ, բայց առանց հեղափոխության, իմ կարծիքով, գործը գլուխ չի գա: Կան շատ այլ պատճառներ և միջոցներ, սակայն խնդրել եք լինել հակիրճ:
Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Էրվին Էլ’ Ամիի հետ և վաստակած 5.5 միավորով Հիկարու Նակամուրայի հետ շարունակում է կիսել 3-4-րդ հորիզոնականները:
Սերգեյ Մովսեսյանը շարունակում է գերազանց ելույթները Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess փառատոնում:
Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Գասպարյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ-ի Մայիսյան գյուղի հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 15 00 865 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթյա սյանը, հետո հարվածել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք և գլխիվայր շրջվել:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Ֆինանսների մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստաթուղթը նախարարությունում արդեն քննարկվել է:
Մրցակիցներ են, հակառակորդներ են, բայց չե՞ն մտածում, չե՞ն ասում, թե՝ մարդ ես, առողջականդ մի վնասիր: Բայց ես ողջունում եմ, որովհետև սա քաղաքական դիրքորոշման արտահայտման եղանակ է, սա ճիչ է, փրկության ճիչ:
Նյու Յորքի ամենահայտնի մարզահամերգային կառույցներից մեկում՝ «Մեդիսոն Սքվեր Գարդենում» նախօրեին տեղի է ունեցել մի միջադեպ, որը կարող էր ավարտվել ողբերգությամբ։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալը մեկն է՝ Ստեփան Հակոբյանը, ով մեղադրվում է սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
Հայաստանի նախագահի ութ թեկնածուներից ամենամեծ կարողությունն ունի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ամենասուղ միջոցները` Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ով գրեթե ոչինչ չի հայտարարագրել:
ՏՄՊՊՀ-ը ստացել է դիմում-բողոք Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200 դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ:
Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում:
Համացանցում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում այն մասին, որ «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը:
«Առաջին անգամ եմ լսում Ձեզանից նման անուն-ազգանուն ընդհանրապես, ես չեմ լսել նման անուն-ազգանուն թիկնազորից, ինչպե՞ս ասացիք, Իվան Գրիգորյա՞ն, ես նման մարդու անուն չեմ լսել և առաջին անգամ եմ լսում»,- ասաց Վ.Սողոմոնյանը:
«Ես կդադարեցնեմ միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը հաստատի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ, որ ընտրությունները կեղծվել են»,- ասաց նա:
Ա.Չոբանյանը գրպանում պահվող դանակով Հ.Նաղդալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, որից հետո նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը:
Կապիտալի արտահոսքի գլխավոր պատճառն այն ռիսկերն են, որոնց հանդիպում են ներդրողները տարբեր նախագծեր ֆինանսավորելիս։
Մոսկովյան «Комсомольская Правда» թերթը հրապարակել է հատվածներ հունվարի 16-ին սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հետ տարիներ առաջ արված հարցազրույցից: «Комсомольская Правда»-ն պնդում է, որ դա միակ դեպքն է, երբ Ուսոյանը խոսել է լրագրողի հետ:
Պետք է ասել, որ տիկին Լինչը փոքր-ինչ սխալվում է, քանի որ նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանը, ում հետ նա երեկ հանդիպել է խորհրդարանական ՀԱԿ խմբակցության անդամ է և այդ իմաստով ներկայացնում է այդ խմբակցությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Մենք ունենք նման աննախադեպ հարուստ հնարավորություններ, որոնք շահավետ են ոչ միայն ընկերության համար, այլ նաև ակնհայտորեն օգտակար են ուսանողների համար:
Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» այսօր Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղարկել են «Չեմպիոնների սուպերգավաթը»։
Եկավ հարձակվեց վրաս: Պայուսակով խփեց երեսիս, բռունցքներով` գլխիս: Ես թուլացա, ընկա թախտի վրա, էնքան երեսիս խփեց` բժժեցի, ու շուրջը ման էր գալիս, որ մի ծանր բան գտներ, խփեր-սպաներ: Ես ցավից լացում, գոռում էի, իսկ նա շարունակում էր խփել: Ասում էր՝ այ պառավ, քո տարիքի մարդիկ սատկում են, իսկ դու…
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Օնտարիոյի Գիտությունների կենտրոնում իմ անցկացրած մեկ օրը տվեց ինձ հուզող շատ հարցերի պատասխանները: Գիտությունների կենտրոնից դուրս գալիս՝ հիմնական հարցը, որ ինձ հետաքրքրում էր՝ այն էր, թե ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե բոլոր գիտական բացահայտումներն օգտագործվեին բացառապես բարի նպատակներով և աշխարհն ավելի լավը դարձնելու համար: