Պուտինի լիմուզինը` 1 մլրդ եվրո (տեսանյութեր, լուսանկարներ)

Ռուսական լրատվամիջոցներում տպագրված տարբեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոմեքենայի արտադրությունն արժեցել է մոտ 1 մլրդ եվրո: Լիմուզինը ստացել է ЗиЛ 4112Р անվանումը:

«Զիլ» գործարանում ՌԴ նախագահի համար նախատեսված ավտոմեքենայի նախագծման աշխատանքները սկսվել են դեռևս 2004 թվականին: Նախագիծը ստացել է Monolit անվանումը: Ավտոմեքենայի արտադրության աշխատանքներն ավարտվել են 2012 թվականին, և այն արդեն անցել է մի քանի «թեսթ-դրայվեր»: Նշենք, որ ներկայումս Պուտինին սպասարկում է Mercedes-Benz S-Guard Pullman լյուքս դասի ավտոմեքենան: «Զիլի» ճարտարագետները վստահեցնում են, որ իրենց կողմից թողարկված կոնցեպտքարը կարող է մրցել այնպիսի շքեղ մոդելների հետ, ինչպիսիք են Maybach-ը և Rolls Royce-ը:

«Զիլ»-ի ճարտարագետները Պուտինի Monolit-ի նախատիպի աշխատանքներն ավարտել են 2006 թվականին: Նրանք մեքենայի կարբյուրատորային շարժիչը փոխել են ինժեկտորայինով: Շարժիչը նախագծվել է «Զիլում», իսկ ավտոմատ փոխանցման տուփը մշակել է ամերիկյան Allison ընկերությունը: Մեքենայի շարժիչի ծավալը կազմում է 7.7 լիտր, հզորությունը` 400 ձիաուժ:

zil-70

zil-6

zil-1

zil-2

zil-4

zil-5

Լիմուզինն ունի 6 դուռ: Ի տարբերություն  Maybach-ի և Rolls Royce-ի նմանատիպ մոդելների, Պուտինի մեքենայի միջանկյալ դռները բացվում են: Ավտոմեքենան հագեցած է 18 դյույմանոց թափանիվներով:

Մեքենայի ինտերիերի հիմքում ընկած է Pullman-ի մոդելը, որի դեպքում նստատեղերը տեղակայված են դեմառդեմ: Մեքենան ունի նաև բավական տարողունակ բեռնախցիկ՝ ի հաշիվ նրա, որ պահեստային անիվը հնարավոր է դարձել թաքցնել մեքենայի ստորին հատվածում:
Պուտինի կոնցեպտ-ավտոմեքենան առայժմ զրահապատված չէ: Մեքենայի զրահապատ տարբերակը կթողարկվի միայն այն դեպքում, երբ ՌԴ կառավարությունը հավանության արժանացնի նշված նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս