Մինչև մենք այս կոռուպցիայի, մաֆիայի խնդիրները չլուծենք, մենք չենք կարող հասնել կոնկրետ արդյունքի: Եվ դա պիտի անենք վերևից: Դաշինքը պահանջել է նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը, և պահանջում ենք նորից, որ պաշտոնանկ լինի:
Ժամը 17:30-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի ստորգետնյա հանգույց ընկած հատվածում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Վաչե Ղազարյանը` վարելով «Օպել Աստրա» մակնիշի 58 AD 555 համարանիշի անվտոմեքենան, բախվել է ՌԴ քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Օվերեչենկոյի վարած «ԲՄՎ X3» մակնիշի 04 Д 003 АМ համարանիշի ավտոմեքենային:
Ամերիկյան GQ ամսագիրը կազմել է հարյուրամյակի 100 ամենասեքսուալ կանանց վարկանիշային աղյուսակը:
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը մեզ փոխանցեց, որ կազմակերպչական մի շարք հարցեր դեռևս քննարկման փուլում են գտնվում և առաջիկայում պարզ կլինի` օգտվելո՞ւ է Հրանտ Բագրատյանը կառավարության շենքի նիստերի դահլիճից, թե՞ ոչ:
Սմարթֆոնն ունի 3.8 դյույմանի էկրան՝ 480×800 կետայնությամբ, Snapdragon S4 երկակի պրոցեսոր, 512 մեգաբայթ օպերացիոն հիշողություն և 8 գիգաբայթ ներքին հիշողություն: Ունի հիշողության քարտի համար նախատեսված սլոտ և երկու տեսախցիկ՝ 0.3 և 5 մեգապիքսել:
ՀՀ նախագահի թեկնածու, անկուսակցական, «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանն ունի անշարժ և շարժական գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, փայաբաժին: Թանկարժեք գույք չունի:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է անչափահասի ներգրավմամբ բազմադրվագ հափշտակությունների գործով քննությունը:
Հարավկորեական Samsung ընկերությունը համալրում է իր Galaxy Note սարքավորումների շարքը նոր սարքով, որն ունի 8 դյույմ անկյունագծով էկրան:
Ոչ մեկս չգիտենք՝ ինչ նյութերով են մշակում իրենց զվարճանքի վայրերը, ինչպիսի թափոններ են լցնում գետը:
7-րդ տուրից հետո Արոնյանը վաստակած 4 միավորով Պենտալիա Հարիկրիշնայի հետ կիսում է 5-6-րդ տեղերը:
ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ հունվարի 21-ին, ժամը 14:00-ին հանդիպում է ունենալու Վերին Արտաշատ գյուղի բնակիչների հետ:
Հայաստանում չես կարող առանց օրենքը խախտելու ապրել: Կարծում եմ, որ չկա այնպիսի հայ, որ օրենք չի խախտում: Սկսած պետական այրերից՝ վերջացրած հասարակ քաղաքացիներով: Օրինակ՝ ԱՄՆ-ում կարևոր չէ, թե ղեկին ով է նստած, եթե խախտում է արել, ուրեմն՝ պետք է պատժվի:
«Բավարիայի» նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլայի հայրը՝ Վալենտի Գվարդիոլան հայտարարել է, որ 41-ամյա մասնագետը չի ներքաշի «Բարսելոնայի» խաղացողներին:
Մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ ԱՄՆ-ից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։
Այն, ինչ ասելու եմ, հեռուստատեսությամբ հանգիստ կարող եմ ասել, մարդիկ էլ բազմոցների մեջ նստած կարող են նայել, ընթացքում քնել, վեր կենալ, իրենց համար ավելի կոմֆորտ է: Բա հո մեր տատիկ-պապիկներին ցրտին չեմ հանելու դուրս էպոսից հատվածներ ասեմ
Այսօր` հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 40-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, Հունան Ավետիսյան փողոցում, Կապանի կենտրոնական շուկայի դիմաց` վարելով Մերսեդես մակնիշի 33 ՏՕ 993 համարանիշի ավտոմեքենան, վրերթի է ենթարկել հետիոտն, Կապանի բնակիչ 60-ամյա Սամվել Դանիելյանին:
Հղիության ընթացքում լույսի անհրաժեշտ քանակի բացակայությունը կարող է երեխայի կուրության կամ տեսողության այլ խնդիրների պատճառ դառնալ:
Նորայր Սահակյանի մայրը հայտնել է, որ չի պատրաստվում սպասել մինչև, որ ՊՆ-ում քայլեր ձեռնարկեն իր որդու մահվան իրական պատճառները բացահայտելու համար:
7-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց հոլանդացի Ռոբին վան Կամպենին:
Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում բախվել են Էջմիածնի բնակիչ, 22-ամյա Լևոն Վարդանյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 52 VV 052 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 70-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 33 ԼՍ 707 համարանիշի ավտոմեքենաները:
Դիմակավորված անձինք հրազենի գործադրմամբ հափշտակել են Հ. Մկրտչյանի մոտ եղած 40 մլն դրամը:
Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները:
168.am-ի տեղեկություններով՝ վերջին 3 օրերի ընթացքում Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել: Ըստ մեր տեղեկությունների՝ սատկել է մեկ էգ առյուծ. երկու երիտասարդ առյուծներ հարձակվել են տարեց առյուծի վրա ու գզել նրան:
ԱՄՆ պետպարտքի սահմանն այժմ 16.4 տրլն ամերիկյան դոլար է, վերջին անգամ այն բարձրացվել է 2012թ-ի հունվարի վերջին:
Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով:
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 390 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն: Օրենքով նախատեսվում է, որ դրա պահանջները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 100 դոլարին համարժեք ռուբլու չափով, պաշտոնատար անձինք՝ 700 դոլարին, իսկ իրավաբանական անձինք՝ 7000 դոլարին համարժեք ռուբլու չափով:
«Մանչեսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին վաճառքի է հանել Անգլիայում գտնվող իր առանձնատունը:
Ընտանիքի 6 անդամ հիվանդանոցում են։
Խոսեպ Գվարդիոլան, ով ամռանը կգլխավորի «Բավարիան», «Բարսելոնան» մարզելու տարիներին զգալի ծերացել է:
Երիտասարդ մայրը 2012թ. հունիսի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անասնաբուժական դեղորայքի առևտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ, ապա կենցաղային հարցերի պատճառով ինքնասպան լինելու նպատակով խմել է ինքը և, առաջադրված մեղադրանքի համաձայն, խմեցրել նաև իր երկու անչափահաս որդիներին: