Բաժիններ՝

Բոլիվիացիները պահպանեցին կոկայի տերևներ ծամելու իրավունքը

ՄԱԿ-ը թույլատրել է Բոլիվիային կրկին միանալ թմրամիջոցների միասնական կոնվենցիային՝ պահպանելով այդ երկրի բնակիչների համար կոկոայի տերևներ ծամելու իրավունքը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Կոկայի տերևները թմրեցնող տարրեր են պարունակում և օգտագործվում են որպես կոկաին թմրամիջոցի արտադրման հումք։ Որոշ երկրներում (այդ թվում նաև Բոլիվիայում) ընդունված է ծամել այդ տերևները։

Թմրամիջոցների միասնական կոնվենցիան, որն ընդունվել է 1961 թվականին, երկրների բնակիչներին  թույլատրում է ծամել այդ տերևները որոշակի պայմանների պահպանմամբ։ Այդ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ անդամ երկիրը պարտավոր է 25 տարվա ընթացքում վերացնել այդ պրակտիկան։ Բիլիվիայի համար 25 տարին լրացել է դեռևս 2001 թվականին։

2012 թվականի դեկտեմբերին Բոլիվիան դուրս եկավ կոնվենցիայից՝ որպես բողոքի նշան, որ կոկայի տերևը դասվել էր արգելված թմրամիջոցների շարքին։ Բոլիվիայի իշխանությունները՝ այդ թվում՝ երկրի նախագահ Էվո Մորալեսը, հայտարարեցին, որ երկրում կոկոայի տերևներ ծամելու ավանդույթը հարյուրամյակների պատմություն ունի, և իրենք մտադիր չեն դրանից հրաժարվել։

ՄԱԿ-ը միջազգային կոնսուլտացիաներ կազմակերպեց՝ բոլիվիացիներին կոկայի տերևներ ծամելու իրավունքը չվերացնելու և միևնույն ժամանակ կոնվենցիայի մեջ մնալու հարցով։ Բոլիվիային կոնվենցիայից անդամությունից զրկելու համար պահանջվում էր183 երկրների մեկ երրորդի համաձայնությունը։ Սակայն նման դիրքորոշում ցուցաբերեցին ընդամենը 15 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Այնպես որ, բոլիվիացիները կարող են հանգիստ ծամել իրենց տերևները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031