Մեր խնդիրները հիմնականում նյութական են և ֆինանսի հետ են կապված: Սա յուրահատուկ հաստատություն է, որտեղ, բացի բուսաբանական ուսումնասիրությունների իրականացումից, գործում է նաև Բուսաբանական այգին, որը բավական ծախսատար է:
Վարդանանց փողոցում Հանրապետության 62 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 1992թ. 21-ամյա Սարգիս Անտոնյանի վարած «BMW» մակնիշի 17DP 007 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ստեփան Համբարյանի վարած «Seat» 17 VV 171 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված 27-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած «ВՍD» մակնիշի Լ 32 06 համարանիշի ավտոմեքենաները:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմենուհի Ծ.-ի և Նաիրա Բ.-ի:
սովետական տարիներին (աթեիստական հասարակություն, աթեիստական պրոպագանդա, և այլն), թվում էր, որ եթե արգելքներ չլինեն, վիճակը փոխվելու է: Հիմա, երբ այդ արգելքները չկան, ուղիղ հակառակ վիճակն է: Կարծում եմ, որ այն ժամանակ ինչ-որ բան ավելի պինդ էր, քան հիմա:
Տարիներ առաջ բժիշկներն այն կարծիքին էին, որ D վիտամինը միայն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար:
Վերջին շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, սկսել են ԶԼՄ-ներին «դասեր տալ» այն մասին, թե ինչպես պետք է լուսաբանել երեխաների թեմային առնչվող խնդիրները:
Վարորդը փախուստի չի դիմել և երեխային տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Ես ընդհանրապես չեմ սիրել քաղաքականությունը, բայց վերջին շրջանում հասկացա, որ քաղաքականություն չկա էլ: Կան PR տեխնոլոգիաներ, մեդիա տեխնոլոգիաներ և այլն: Մնացածը սուտ է, ինչ-որ պաթոսներ են, որոնք ընդամենը փակում են այդ ամեն ինչը:
Հայաստանի ուժեղագույնգրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 8-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթել է չինուհի Հոու Յիֆանին:
Աջափնյակ համայնքն է շատ վատ վիճակում, ու ավելի կվատանա, երբ օրերը տաքանան: Սառույցը, փողոցների վրա փռվող աղերն ավելի կվատացնեն փողոցների վիճակը: Ես բողոքում եմ, մեքենաս փչանում է: Ես այնտեղ եմ ապրում ու ամեն օր այդ ճանապարհով գնում-գալիս եմ: Մեքենաս կոտրվում է, իսկ ես այդքան գումար չունեմ, որ տանեմ մեքենաս վերանորոգելու
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատմել է, թե ինչպես է ընթանում Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները:
Եթե Դուք իսկապես ցանկանում եք խուսափել լեղապարկի քարերից, ապա անհրաժեշտ է կանոնավորապես օգտագործել այնպիսի սնունդ, որը կնպաստի լեղապարկի արդյունավետ աշխատանքին:
Առանց ստեղծագործելու՝ ես չեմ կարող ապրել: Հատուկ տրամադրություն պետք չէ, երգերն ամենատարբեր պահերին են գալիս` լինի դա դրսում քայլելիս, թե ինչ-որ լավ երաժշտություն լսելիս:
Վաղը պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Շատերն արդեն իսկ առաջիկա ընտրությունները գնահատում են ոչ մրցակցային, ոմանք համարումեն, որ թեկնածուների միջև սուր պայքար է ընթանալու և պնդում են, որփետրվարի 19-ին Հայաստանը կունենա նոր նախագահ:
Մարդը դառնում է ազատ այն ժամանակ, երբ նրա երևակայությունը սահմաններ չունի, երբ նա կարողանում է շատ ազատ մտածել և դառնալ ստեղծագործության համահեղինակը: Այս սկզբունքը փորձում եմ պահպանել: Սուտ կլինի ասել, թե այն պահպանելը մշտապես հաջողվում է:
Մենք ծեսն անում ենք վերապրողների համար` որպես մխիթարություն: Երբ ասում ենք` «Ո՛չ, չենք կարող», և մեր կռնակը կդարձնում ենք ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք իրենց մխիթարել: Կա անխախտ մեկ կանոն` ամուսնությունը կատարվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Մյուսները մարդկային կանոններ են, որոնք եկեղեցին կարող է իրեն թույլ տալ փոքր-ինչ սրբագրել:
Այսօր խանութներում հանդիպում ենք մարմնի խնամքի համար նախատեսված բազմապիսի սկրաբներ, բայց կարող եմ հավատացնել Ձեզ, որ տնային միջոցներով պատրաստված սկրաբներն իրենց հատկություններով չեն զիջում պատրաստի սկրաբներին:
Քրեական աշխարհի պարագլուխ «օրենքով» գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունն ավարտվել է:
Ամերիկյան HELLO ամսագրի կազմած վարկանիշի համաձայն, հոլովուդյան դերասանուհի, աստղ, վեց երեխաների մայր Անջելինա Ջոլին ճանաչվել է երկրագնդի ամենաէլեգանտ կին:
Հայաստանում գրադարանավարն ամենացածր վարձատրվող մասնագիտությունն է, բայց այն ընթերցող և գրող շղթայում շատ կարևոր օղակ է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Է. Խաչունցը վարելով ՈՒԱԶ մակնիշի 507 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Իրանի քաղաքացի, 42-ամյա Հուսեյին Հասան Կոլանդուզմանղալարիի վարած Իվեկո մակնիշի 22 Ա 623-10 համարանիշի ավտոմեքենային
«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին, եթե «քաղաքաբնակները» նվազեցնեն ֆուտբոլիստի համար սահմանված հրաժարադրամը։
Իր նոր գրքի ներկայացման ընթացքում պրոֆեսոր Աքչամը երիտթուրքերի կողմից հայերի դեմ արված գործողությունները համեմատեց Գերմանիայի կողմից հրեաների բնաջնջմանն ուղղված գործողությունների հետ և նշեց, որ երկու դեպքում էլ դրդապատճառը մեկն էր, այն է՝ վերացնել պետականության հանդեպ վտանգը:
Բոլորին հուզող հարցերից մեկն է՝ ինչպե՞ս արագ ազատվել այդքան տհաճ բշտիկներից: Դեմքի վրա բշտիկների առկայությունն իջեցնում է ինքնագնահատականը: Իսկ բշտիկների առաջացման հիմնական պատճառներից է անկանոն սնունդը և մաշկի ոչ ճիշտ խնամքը:
«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը գտնում է, որ իրենք պետք է 2 կամ 3 բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերեն, ովքեր իրենց անհրաժեշտ կլինեն ոչ թե հեռանկարային տեսանկյունից, այլ արդեն այս պահին կկարողանան օգտակար լինել թիմի համար։
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ Քոուլը կստանա տարեկան 10 մլն ֆունտ ստերլինգ կամ շաբաթական մոտ 200 հազար ֆունտ, ինչը ռեկորդային աշխատավարձ է նրա դիրքում հանդես եկող ֆուտբոլիստների համար։
«Ховански» գերեզմանատան անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրել են չմտնել գերեզմանատան տարածք Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թաղման ժամանակ:
Thehill.com կայքում հրապարակվել է Հարութ Հարրի Սեմերջյանի «Քրիստոնյա Հայաստան և Իսլամական Իրան. Անսովոր գործընկերությունը բացատրելի է» խորագրով հոդվածը:
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 2013 թվականին բազմաթիվ փառատոների մասնակցության հրավերներ ունի, սկսած Նոր Զելանդիայից՝ մինչև Արգենտինա:
Փայլուն լրագրող, հավատարիմ ընկեր, հուսալի գործընկեր Նաիրայի հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում: