
Միլանը պատրաստ է 30 մլն եվրո վճարել Բալոտելիի համար

«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին, եթե «քաղաքաբնակները» նվազեցնեն ֆուտբոլիստի համար սահմանված հրաժարադրամը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Անգլիական ակումբը պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին 37 մլն եվրոյի դիմաց, իսկ ահա «Միլանը» 22-ամյա Բալոտելիի համար առաջարկում է 30 մլն եվրո։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը