
Էշլի Քոուլը կստանա ռեկորդային 10 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ

Երեկ տեղեկացրել էինք, որ Էշլի Քոուլը և Լոնդոնի «Չելսին» անսպասելիորեն կարողացել են համաձայնության գալ և երկարագելու են ձախ պաշտպանի պայմանագիրը ևս մեկ տարով։
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ Քոուլը կստանա տարեկան 10 մլն ֆունտ ստերլինգ կամ շաբաթական մոտ 200 հազար ֆունտ, ինչը ռեկորդային աշխատավարձ է նրա դիրքում հանդես եկող ֆուտբոլիստների համար։ Սակայն հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա 2014-ից հետո։ Ռոման Աբրամովիչը որոշել է 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների հետ կնքել մեկ տարվա պայմանագիր։
Քոուլի դեպքում ակումբը գնացել է աշխատավարձի բարձրացմանը՝ հաշվի առնելով նրա նվիրվածությունն ակումբին և խափանելով այս տարվա ամենանշանակալի տրանսֆերներից մեկը «Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը