Պատրաստում ենք մարմնի սկրաբ
Այսօր խանութներում հանդիպում ենք մարմնի խնամքի համար նախատեսված բազմապիսի սկրաբներ, բայց կարող եմ հավատացնել Ձեզ, որ տնային միջոցներով պատրաստված սկրաբներն իրենց հատկություններով չեն զիջում պատրաստի սկրաբներին: Ավելին, մարմնի համար շատ ավելի հաճելի են բնական մթերքներից պատրաստված խնամքի միջոցները, քան արհեստական բաղադրիչներ պարունակող սկրաբները:
Այժմ պարզենք, թե ինչու է անհրաժեշտ օգտագործել մարմնի սկրաբ: Այս կոսմետիկական միջոցները, որոնք պարունակում են հեղուկ էմուլսիա և հղկող մասնիկներ, հիանալի կերպով մաքրում են մաշկը մարմնի վրա եղջերացած աղի կուտակումներից, փոշուց: Սկրաբի օգտագործումը լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է մաշկի վերականգնողական պրոցեսներին, ծակոտիները մաքրում է խցանումներից և հեռացնում մաշկի վրա կուտակված թույները: Սկրաբից հետո միայն կարելի է օգտագործել մաշկի համար նախատեսված այլ կոսմետիկական միջոցներ, ինչպես, օրինակ, սնուցող քսուքներ: Եկեք միասին պատրաստենք այս բնական և շատ «համեղ» սկրաբները:
Այս սկրաբների պատրաստման համար մեզ հարկավոր են այնպիսի բնական սննդամթերքներ, որոնք հասանելի են բոլորիս համար: Սակայն պետք է հիշեցնեմ, որ շատ նուրբ մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում օգտագործել սկրաբի բաղադրության մեջ օգտագործել ավելի նուրբ հղկող մասնիկներ:
1.Վարսակի փաթիլներ: Կարող ենք հիանալի մարմնի սկրաբ պատրաստել վարսակի փաթիլներից: Մանրացնում ենք վարսակի փաթիլները և ավելացնում ջուր կամ կաթ, որից հետո այս սկրաբով մերսում ենք մարմնի մաշկը մի քանի րոպե և այն մաքրում տաք ջրով: Դուք միանգամից կնկատեք, որ մարմնի մաշկն ավելի հարթ և նուրբ է դարձել:
2.Սուրճով սկրաբ: Յուղոտ և կոմբինացված մաշկի համար շատ լավ է սուրճի սկրաբը: Սուրճի մրուրը շատ կոպիտ է և խորհուրդ չի տրվում օգտագործել նուրբ կամ վնասված մաշկի համար: Առաջարկում եմ դեմքի և մարմնի համար հետևյալ սկրաբը:
Դեմքի սկրաբ: Չորացնում ենք սուրճի հատիկները տապակի վրա և հնարավորինս մանրացնում: Մանրացված սուրճին ավելացնում ենք թթվասեր կամ սերուցք (1 չափաբաժին սուրճին՝ 3 չափաբաժին թթվասեր (սերուցք): Դեմքի մաշկը պատում ենք այս սկրաբով և մերսում 2-5 րոպե: Իսկ մարմնի համար օգտագործում ենք նույն սկրաբը՝ թթվասերը փոխարինելով ձիթայուղով (1:1 չափաբաժին):
Շատ կարևոր է չչարաշահել մարմնի սկրաբի կիրառումը և նրա օգտագործման հաճախականությունը համապատասխանեցնել Ձեր մաշկի տեսակին: Նորմալ մաշկի համար պետք է մարմնի սկրաբն օգտագործել շաբաթը մեկ, իսկ ճարպոտ մաշկի համար՝ շաբաթական 2-3 անգամ:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ