
Դեդ Հասանին հուղարկավորեցին (տեսանյութ)

РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` քրեական աշխարհի պարագլուխ «օրենքով» գող Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունն ավարտվել է:
«Ховански» գերեզմանատան տարածքը լքում են բազմաթիվ մարդիկ, ովքեր գնացել էին Ուսոյանին հրաժեշտ տալու: Նշվում է, որ գերեզմանատնն ընդամենը մի քանի հարյուր մարդ է եղել:
Գերեզմանատան մուտքի մոտ խիստ հսկողություն է եղել: Անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ կանխել են լրագրողների մուտքը գերեզմանատուն:
Հիշեցնենք, որ ամենաազդեցիկ «օրենքով գող» համարվող Դեդ Հասանին սպանել էին հունվարի 16-ին, Մոսկվայի կենտրոնի ռեստորաններից մեկի մոտ: Դիպուկահարի արձակած փամփուշտներից երկուսը դիպել էր ռեստորանի աշխատակցին:
Հուղարկավորության արարողության տեսանյութը կարող եք դիտել այստեղ: