29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երեխային. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ հունվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Աստղիկ Կարապետյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 71 DO 100 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 1997թ. ծնված 16-ամյա Համլետ Հովհաննիսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել և երեխային տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Տեսանյութեր

Լրահոս