Բաժիններ՝

Անջելինա Ջոլին` աշխարհի ամենաէլեգանտ կանանց ցուցակի առաջին հորիզոնականում (լուսանկարներ)

Ամերիկյան HELLO ամսագրի կազմած վարկանիշի համաձայն, հոլովուդյան դերասանուհի, աստղ, վեց երեխաների մայր Անջելինա Ջոլին ճանաչվել է երկրագնդի ամենաէլեգանտ կին: 

Վարկանիշային աղյուսակը կազվել է շոու-բիզնեսի նորությունների լուսաբանման մեջ մասնագիտացած HELLO ամսագրի ընթերցողների շրջանում կազմակերպված հարցման արդյունքում:

Այդպիսով, հարցվածների 40 տոկոսը ճանաչված կանանցից երկրագնդի ամենաէլեգանտ կին է ճանաչել Անջելինա Ջոլիին: Նրա օգտին քվեարկածները բարձր են գնահատել Ջոլիի` հատկապես ոճի զգացողությունը և արտիստիզմը, որը նա ցուցադրել է 2012 թվականին` ամենատարբեր միջոցառումների ժամանակ` «կարմիր գորգերի» վրա: Ջոլին հաղթել է նաև «Ամենագրավիչ կին» անվանակարգում` ստանալով ձայների 36 տոկոսը:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել է Դանիայի արքայազն Ֆրեդերիկի կինը` Մերի Էլիզաբեթ Դոնալդսոնը` 27 տոկոս ձայներով: Սա ուշագրավ է նրանով, որ առաջին անգամ Դանիայի ապագա թագուհին առաջ է անցել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կնոջից` Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնից, ով նման վարկանիշներում մշտապես զբաղեցնում է առաջին հորիզոնականները:

HELLO-ի աղյուսակում Քեյթը հայտնվել է 3-րդ տեղում: Նրա օգտին է քվեարկել հարցման մասնակիցների 22 տոկոսը: Վարկանիշային աղյուսակում են հայտնվել ոչ միայն Հոլիվուդի կամ թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ: Երկրագնդի ամենաէլեգանտ կանանց ցուցակում տեղ են գտել նաև բրիտանացի օպերային երգչուհի Քեթրին Ջենքինսը և դերասանուհի Էնն Հեթուեյը:

1. Անջելինա Ջոլի

1

2. Մերի Էլիզաբեթ Դոնալդսոն

3

3. Քեյթ Միդլթոն

2

4. Քեթրին Ջենքինս

4

5. Էնն Հեթուեյ

5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս