Ճիշտ սնունդը կանխում է լեղապարկի քարերի առաջացումը
Երբեմն ոչինչ չանելով` ցանկանում ենք զերծ մնալ լեղապարկի քարերից, և դա գրեթե նույնն է, ինչ առանց լցակայան այցելելու՝ հույս ունենալ, որ մեքենայի վառելիքը ճանապարհին չի վերջանա: Եթե Դուք իսկապես ցանկանում եք խուսափել լեղապարկի քարերից, ապա անհրաժեշտ է կանոնավորապես օգտագործել այնպիսի սնունդ, որը կնպաստի լեղապարկի արդյունավետ աշխատանքին: Եվ այսպես, NaturalNewsը Ձեզ ներկայացնում է ամենօրյա ճիշտ սննդակարգը:
1. Թարմ մրգերի և բանջարեղենի հյութ: Լեղապարկն աշխատում է լյարդի հետ միասին` սնունդը մարսելու և տոքսինները վերացնելու համար: Բայց երբ այս երկու կենսական օրգաններից մեկը սննդարար նյութերի պակասի հետևանքով խցանվում է, խոլեստերինը բյուրեղացվում է կալցիումի հետ` առաջացնելով լեղապարկի քարեր: Խնդիր է առաջանում լեղապարկի քարերը փշրելը և առողջության հետագա բարդացումները կանխելը: Թարմ մրգերի և բանջարեղենի հյութը կարող է թեթևացնել լեղապարկի բորբոքային պրոցեսները և հեռացնել լեղապարկի ու լյարդի տոքսինները: Խնձորի հյութը, որը հարուստ է պեկտինով, փափկացնում և կազմալուծում է լեղապարկի քարերը և կանխում նոր քարերի ի հայտ գալը: Լիմոնի, նեխուրի, լոլիկի և ճակնդեղի թարմ քամած հյութը նույնպես բարենպաստ ազդեցություն է թողնում լեղապարկի վրա:
2. Օգտակար ճարպերով հարուստ սնունդ: Չնայած բժիշկները լեղապարկի վիրահատություն տարած հիվանդներին խորհուրդ են տալիս հեռու մնալ ճարպոտ սննդից, այնուամենայնիվ, որոշ օգտակար ճարպերի օգտագործումը կարող է կանխել լեղապարկի քարերի առաջացումը: Օգտակար ճարպեր պարունակում են ձիթայուղը, կոկոսի յուղը և կենդանական ծագման մթերքները, որոնք օգնում են սինքրոնիզացնել լեղապարկի և լյարդի համար կարևոր սննդամթերքների օգտակար նյութերը: Պետք է հրաժարվել սոյայի և կանոլայի ձեթից, որոնք պարունակում են վտանգավոր և թունավոր ճարպեր, և հենց դրանց հետևանքով էլ առաջանում են բորբոքումներ: Քրոնիկական բորբոքումների հետևանքով արյան մեջ բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Սակայն ամեն օր օգտագործելով օմեգա-3ով հարուստ ձկան յուղ, կարող ենք իջեցնել խոլեստերինի մակարդակը և տոքսինները հեռացնել մեր կենսական օրգաններից:
3. Խնձորաթթու, խնձորի քացախ: Այս տնական դեղամիջոցը շատ փորձված է, և այն բացարձակապես անվտանգ է: Խնձորի քացախի օգտագործումը կազմալուծում է լեղապարկի քարերը` առանց բժշկական միջնորդության: Խառնել խնձորի քացախը խնձորաթթվի հետ և օրական խմել այս լուծույթը` լեղապարկի առողջ ապագայի համար:
4. Քրքում (шафран прекрасный (Crocus speciosus)): Սննդամթերքին ավելացրեք քրքում: Ուսումնասիրությունները պարզել են, որ քրքումը հզոր հակաբորբոքային և հակաօքսիդանտ համեմունք է, որը առողջ է պահում լեղապարկը: Քրքումի շնորհիվ լեղին արագ լուծվում է, ինչի արդյունքում էլ չեն գոյանում լեղապարկի քարեր: Օրական օգտագործեք 300մգ քրքում, որպեսզի բարելավեք լեղիի բաղադրությունը: Օգտակար է նաև կալցիումով և վիտամին C-ով հարուստ սննդամթերք օգտագործել: Իսկ մշակված շաքարով սննդամթերքները ոչ մի օգուտ չեն բերում լեղապարկին, այլ միայն նպաստավոր պայմաններ են ստեղծում լեղապարկի քարերի համար:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ