Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին:
Հունվարի 24-ի նիստում կառավարությունը մտադիր է ընդունել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում` ՄԻԵԴ-ի կողմից «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության» թիվ 40358/05 գանգատով 2012 թ.-ի հուլիսի 31-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:
Սերժ Սարգսյանի քարոզչական կամպանիայի հիմքում դրված է նախագահի աշխատակազմում աշխատող կույր երիտասարդի կյանքի պատմությունը, ով իր գրած երգով շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին` իր հետ աշխատելու հնարավորություն տալու համար:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն youtube ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առիթով հարցաքննվել են վկաներ, կատարվել են այլ քննչական գործողություններ:
«Առաջին տիկնոջ այդ ստեղծագործությանը ծանոթանալուց հետո՝ ինքս եմ Մարիոյին տվել ձայնասկավառակը, որպեսզի լսի և իր կարծիքն ասի: Մենք մեր ծրագրերի մասին խոսելիս հաճախ էինք տանգոյի մասին քննարկում, և այդ պատճառով հետաքրքիր էր իր կարծիքն իմանալ (ի դեպ, Սերգեյ Սմբատյանը նախապես տեղյակ չէր պահել երաժիշտին, թե ո՞ւմ ստեղծագործությունն է ձայնասկավառակի վրա.-հեղ.)»:
Կենդանիները մատնվել են սովի. աշխարհում, առավել ևս Երևանի կենդանաբանական այգում, չլսված երևույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: Այժմ սատկած կենդանու մաշկը պահպանվում է մաշկամշակի մոտ, իսկ միսը` սառնարանում:
Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձևաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց:
ՀՀ կրթության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այն զազրախոսները, ովքեր իրոնիայով էին նայում մարքսիզմին, այսօր պետք է ընդունեն, որ Հայաստանում մենք առաջինն էինք, որ կարողացանք պահել մարքսիզմն իր գաղափարական նժույգի վրա ու մատուցել երիտասարդությանը:
Շատերը հաճախ սպասում են` մյուսներին պատվաստեն, տեսնեն` ինչպես կլինի, հետո նոր իրենց երեխաներին պատվաստումների տանեն:
Այս պահին հավատարմագրված են 10 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ:
Այսօր մենք հանդիպեցինք Ռուբեն Խաչատրյանին, ով հաստատեց, որ Կենդանաբանական այգում վերջին օրերին, այո, կենդանիները սատկել են, բայց՝ ոչ սովից:
«Զենիթի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը մեկնաբանել է այն փաստը, որ Դուբայում հանդիպել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկին՝ Դիեգո Մարադոնային։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել վթարված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար մի քանի ավտոմեքենաներով երիտասարդներ, իսկ նրանց ավտոմեքենաների համարանիշները նույն թվերն էին:
Երեկ Նյու-Յորքում սկսվել են բրիտանական լեգենդար The Beatles խմբի մասին պատմող նոր ժապավենի նկարահանումները:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այս քարոզարշավը հայաստանցուն իր երկրին կապելու, երկրից հեռացածներին Հայաստան վերադարձնելու հնգամյա արշավի մեկնարկն է: Սերժ Սարգսյանը նշեց, որ ապագայում շատ ենք լսելու «մենք տուն եկանք» արտահայտությունը:
168.am-ի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ես ընդունում և հարգանքով եմ վերաբերում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է՝ նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին:
Րոպեներ հետո Ստամբուլի «Tim Show Center» համերգասրահում տեղի կունենա երգիչ Անդրեի և թուրքաբնակ երգչուհի Սիպիլի համերգը: Երգչուհի Սիպիլն իր ֆեյսբուքյան էջում ներբեռնել է համերգային ծրագրի վերջին նախապատրաստական աշխատանքներից դրվագներ` լուսանկարների տեսքով:
Այդպիսի դեպք եղել է իմ կյանքում, բայց այս երգը կոնկրետ այդ մասին չէ: Հուսով եմ, որ մարդիկ լսելով այդ երգը՝ կհիշեն իրենց առաջին սիրուն:
168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունեցած տեղերը չտալ նախագահի որևէ թեկնածուի, անգամ Հրանտ Բագրատյանին: Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները և ակտիվիստները:
Զինդատախազ Գագիկ Կոստանյանը չի ամաչում, հենց նույն օրը հայտարարություն է անում իրենց ձեռքբերումների մասին, միանգամից հարված են տալիս հասարակությանը: Էն որ ասում են՝ յարեն տիրոջը ցավ կուտա, հիմա էդ յարեն իմ վրեն է…
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ ցանկանում է նոր տիտղոսներ նվաճել։
Դատախազությունը քաղաքացու դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել է պետական եկամուտների կոմիտե, որտեղ էլ թերևս կհարուցվի քրեական գործ։ Իսկ թե կարագի անվան տակ իրականում ինչ է վաճառվել կպարզեն արդեն փորձագետները։
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Apple-ը ընթացիկ տարում թողարկելու է երեք նոր iPhone սմարթֆոն: Առաջին երկու մոդելները կցուցադրվեն հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է ներկայացնել 2013թ. վերջին:
«Գրանիշ» գրական ակումբը ներկայացնում է իր նոր՝ «Գրանիշ խուժանական» համարը: Որպես կանոն, «Գրանիշ» գրական ակումբն ունենում է թեմատիկ համարներ: Այս համարը ևս թեմատիկ է:
ՄԻՊ գրասենյակը նոր մանրամասներ չի պարզել Ավանի «Մխիթարյան» դպրոցի մասին տարածված տեղեկությունների մասին. գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն և սպասում է պատասխանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը: Վերջինս նաև նշեց, որ գրասենյակի աշխատակիցները երկրորդ անգամ դեռևս չեն այցելել դպրոց, սակայն պատրաստվում են օրերից մի օր […]
ԱՄՆ կառավարությունը նոր պահանջներ է պատրաստում ավտոմոբիլային ընկերությունների համար, որոնք ցանկանում են վաճառել իրենց ապրանքը այս շուկայում: Այդ կանոնների մեջ մի հետաքրքիր կետ կա, որը ստիպում է արտադրողներին իրենց նոր ավտոմեքենաները վերազինել մեքենայի ետևի տեսարանը ցուցադրելու համար նախատեսված տեսախցիկով:
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի և դեսպանատան առեւտրի և զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանի հետ` Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը: